ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Օրինական թալան»

«Օրինական թալան»
14.08.2024 | 10:05

Ժամանակի ընթացքում ժողովրդական միտքը ձևավորել է «օրինական թալան» հասկացությունը։

Սա եթե մեկնաբանելու լինենք, այն դեպքն է, երբ իբր պետական կարիքների համար մսխվում են պետական միջոցները։ Եթե փորձեք օրենքի մեջ փնտրել հակասություններ, ամենայն հավանականությամբ, չեք գտնի, և սրա իմաստը հենց դրանում է։

Պատկերացրեք` նույն վայրում տարվա մեջ 4-5 անգամ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Առաջին հայացքից հրաշալի է սովորական քաղաքացու համար, բայց ասֆալտը արվում է այնքան անորակ, որ արդեն մի քանի շաբաթ հետո առաջանում են ճաքեր։ Տպավորություն կստեղծվի, որ ասֆալտապատող ընկերությունն է մեղավոր, բայց խնդիրն ասֆալտի գին-որակ պատվերն է և ասֆալտապատման տենդերը։ Որպես կանոն, հենց այստեղ է տեղի ունենում ամենամեծ թալանը։ Բայց թղթերով, հավանաբար, ամեն ինչ կլինի կարգին։

Ժողովուրդը գոհ է, որովհետև տեսնում է աշխատանք, ու իրեն չի հետաքրքրում, թե ինչ գումարներով ու ինչքան գումարներով են այդ աշխատանքները կազմակերպում, և ուր են գնում այդ գումարները։

Իշխանությունները գոհ են, որովհետև հարստանում են՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ աշխատանք են ցույց տալիս և, ամենայն հավանականությամբ, դեռ մի քանի տարի էլ մարդիկ կասեն. «Սրանք գոնե ասֆալտ են անում»:

Ստացվում է՝ բոլորը բավարարված են բացի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ։

Ու սա ընդամենը մեկ օրինակն է «օրինական թալանի»։

Շարունակեք մսխել երկիրը, բայց մի օր, ինչ-որ մի տեղ ստիպված կլինեք արտասվախառն ներում հայցել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4168

Մեկնաբանություններ